Jump to content

Ռոբերտ ՄակՔի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ ՄակՔի
Ծննդյան թիվ՝հունվարի 30, 1941(1941-01-30) (83 տարեկան)
Ծննդավայր՝Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝գրող, սցենարիստ և դրամատուրգ
Պարգևներ՝
IMDb։ID 0571210
mckeestory.com

Ռոբերտ ՄակՔի (անգլ.՝ Robert McKee, հունվարի 30, 1941(1941-01-30), Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ, կինոսցենարներ գրելու արվեստի տեսաբան։ Հայտնիություն է ձեռք բերել «Story» գիրքը գրելուց հետո, որը հոլիվուդյան շատ սցենարիստների ուղեցույցն է[1]։

ՄակՔին հանդիսանում է սցենարական արվեստի ամենահայտնի ուսուցիչներից մեկը։ Հայտնի գրողներ և դերասաններ, ինչպիսիք են՝ Ջեֆրի Ռաշը, Պոլ Հագիսը, Ակիվա Գոլդսմանը, Ջոան Ռիվրզը,Դեյվիդ Բոուին, Քըրք Դուգլասը, Ջոն Քլիզը և շատ շատերը մասնակցել են նրա սեմինարներին[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք և կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1941 թվականի հունվարի 30-ին։ Իր թատերական կարիերան սկսել է 9 տարեկանից՝ «Martin the Shoemaker» թատրոնում գլխավոր դերեր կատարելով։ Ծննդավայրում անցկացվող թատերական ներկայացումներում հիմնականում պատանիների դերեր էր կերտում։ Ավարտել է Միչիգանի համալսարանի անգլիական գրականության ֆակուլտետը՝ բակալավրի կոչումով։ Ուսանելու տարիներին ավելի քան երեսուն ներկայացումների ռեժիսոր է եղել։

«Story» սեմինարների մեկնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին ՄակՔին ընդունվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետ, որտեղ սկսել է առաջարկել իր հայտնի սեմինարը՝ «Story»-ն։ Մեկ տարի անց ակտիվորեն սկսվեց տարածվել դասընթացի ծրագիրը, որը մեծ աղմուկ բարձրացրեց ողջ աշխարհում։

1984 թվականից աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 50,000 ուսանողներ են մասնակցել նրա սեմինարներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Story Seminar».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «Screenwriting guru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ ՄակՔի» հոդվածին։